Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Սահմանազատման հանձնաժողովների նիստին մասնակցել են նաև 2 երկրների գործարար համայնքների ներկայացուցիչները։
Քննարկել են առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումները, ինչպես նաև տարանցիկ երթևեկությունը։ Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստան նավթամթերքի մատակարարումը երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման ցուցանիշ է։
