Սուքիասյանը չի մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը. մասնակցել է «Ռան օյլ»-ի ներկայացուցիչը

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի մասնակցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց գործարար պատգամավորի խոսնակ Աննա Մկրտչյանը, այսօր Աղվերանում կայացած հանդիպմանը ներկա է եղել միայն Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռան օյլ» ընկերության ներկայացուցիչը:

«Ռան օյլ»-ը Հայաստան ադրբեջանական բենզին ներկրող ընկերություններից մեկն է:

Leave a Comment