15:48 29.04.2026
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 21-27-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ ապրիլի 24-ին, Արաբկիրում` ապրիլի 27-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ, Կենտրոնում՝ ապրիլի 22-23-ը և 26-27-ը, Արաբկիրում` ապրիլի 22-ին, Շենգավիթում՝ […] …
15:19 29.04.2026
Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արձագանք» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Նշվում է, որ սննդի կառույցի սպասք լվանալու համար նախատեսված տարածքների պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, առաստաղները եղել են […] …
15:05 29.04.2026
Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։ Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև նախապատրաստել ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։ Ըստ տեղեկությունների՝ պարզելով […] …
13:37 29.04.2026
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի առաջընթացը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում այսօր տեղի է ունեցել հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումը։ Նույն աղբյուրների ֆինանսավորմամբ կառուցվելու են նաև Քաջարանի թունելն ու թունելին մոտեցնող ճանապարհները։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի առաջընթացը, […] …