«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանում գործող գրասենյակից ձերբակալվել են մի խումբ անձինք, լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրանց կասկածում են ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեջ։
«Հաստատում ենք, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։