Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են տեղափոխել 61-ամյա տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ և կանեփի սերմեր։

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել է անձնական օգտագործման համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 100 գրամ դեղնականաչավուն զանգված և կանեփի 6 բույս։
Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Source link

Leave a Comment