Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի, հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
Գերատեսչությունում հավելել են, որ դա կապված է օպերատիվ իրադրության հետ: Նման որոշում կայացվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ:
Զորահանդեսը կավարտվի ավիացիայի թռիչքով: Ավիացիոն մասի ընթացքում Կարմիր հրապարակի վրայով կթռչեն ավիախմբերի ինքնաթիռները, իսկ շքերթի ավարտին Սու-25 գրոհայինների օդաչուները երկինքը կնկարեն ռուսական դրոշի գույներով:
Ռուսաստանն այս տարի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին սպասում է մի քանի արտասահմանյան առաջնորդների, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Կրեմլը ժամանակին կներկայացնի, թե որ օտարերկրյա առաջնորդները կմասնակցեն տոնակատարությանը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նաև տեղեկացրել է, որ մի քանի պետական գործիչներ ցանկություն են հայտնել ժամանել Մոսկվա՝ Հաղթանակի օրը նշելու համար:
