Պենտագոնը հրաժարվում է Կիևին փոխանցել արդեն հատկացված գումարները

ԱՄՆ սենատոր հանրապետական Միտչ Մաքքոնելը The Washington Post-ում հրապարակված հոդվածում գրել է, որ Պենտագոնը հրաժարվում է Կիևին փոխանցել Կոնգրեսի կողմից հատկացված 400 միլիոն դոլարը։ Գրում է Րիա Նովոստին:

«Մի քանի ամիս առաջ մեր կողմից հաստատված օգնությունը Ուկրաինային այժմ փոշի է հավաքում Պենտագոնում», — դժգոհել է նա։

ԱՄՆ Կոնգրեսն այդ միջոցները հատկացրել է ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում։ Սենատորի խոսքով՝ ռազմական գերատեսչությունը անտեսում է օրենսդիրների հարցումները դրանց ճակատագրի վերաբերյալ։

Leave a Comment