Թեհրանը պնդել է, որ Միացյալ Նահանգները կատարել է ագրեսիայի և պետական ծովահենության ակտ՝ գրավելով իրանական երկու առևտրային նավ՝ «Մաջեստիկը» և «Թիֆանի»-ն, և գողանալով 3.8 միլիոն բարել իրանական նավթ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ Անվտանգության խորհրդին ուղղված նամակում։
«Այս նողկալի և անօրինական գործողությունները խախտում են միջազգային ծովային իրավունքի սահմանված նորմերը, ուղղակի սպառնալիք են ներկայացնում ծովային անվտանգության և նավարկության անվտանգության համար և սրում են տարածաշրջանում արդեն իսկ լարված իրավիճակը։
Ըստ էության և հետևանքների, նման գործողությունները նույնական են պետական ծովահենության և ահաբեկչության, որոնք իրականացվում են միջազգային իրավունքի համաձայն անվավեր ներքին ընթացակարգերի քողի տակ», – նշվում է փաստաթղթում։