Մեծ տեղդ սպիտակ փետուրդ է թողնելու․․․այն էլ` հետույքիցդ պոկված․․․Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հավանեցի՞ք ձեր բադրիջանային հանրապետության պոմիդորային անձնագրերի ելակային դիզայնը:

Պիքսարտի սուպերտաղանդավորների ու Հակոբ Կոջոյանի դպրոցի անչափահաս սաների դիզայնած-բստրած:

Խոր Վիրապը հետույքից, որ հանկարծ Արարատը չերևա, էջերի կեսի վրա պատկերված ավերակների թվարկությունը նշված` կեսի վրա՝ ոչ, պատկերները հեռախոսի ափփով ֆոտոներից կոմիքսի ոճով ստացած, մուլտիկ-քարթունիկ ողորմելի մարդուկներն էլ շլյապիկներով ու րյուկզակիկներով, բոլոր էջերում ճպցրած:

Ու ամբողջական թռչնագրերով գրված, համապատասխանաբար ռաբիզ ստացված Հայաստան գրվածքը, որ կարծես ԱրմԱսի գինիների շշի պիտակից լինեն գողացած:

Մեկ էլ հաշմված յանի ճախրող ողորմելիության սողուն աղավնին: Որ հանկարծ նվաճողը չմտածի թե դու ատամ ունես: Կամ անգամ կծան կտուց: Ու որ հաստատ իմանա, որ քո համաձայնությամբ` մեծ տեղդ սպիտակ փետուրդ է թողնելու: Այն էլ` հետույքիցդ պոկված:

Ջերմուկի կենդանին էլ` եղնիկին խառնել են մեծ եղջրավոր եղջերուի հետ ու էդպես էլ ճպացրել:

Մեկ էլ ձեր բոլշևիկյան, ողորմելի հայկական խսհ քարտեզագիծը ամեն տեղ:

«Մեր կորուստը մեր հպարտությունն է: Մեծը կորցրեցինք, որ մնացորդ-թերմացք փոքրիկը ձեռք բերենք»:

Ու վոժդը շատ էլ անկեղծ խոստովանում է. «սա է մեր ինքնությունը»»։

Leave a Comment