Իրանի բանակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել

Իրանը կարծում է, որ պատերազմը Միացյալ Նահանգների հետ դեռ չի ավարտվել, հայտարարել է Իրանի բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։

«Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, մենք  չենք կարծում, որ պատերազմն ավարտվել է։ Մեզ համար առկա իրավիճակը դեռևս ռազմական է։ Ես վստահեցնում եմ սիրելի իրանական ազգին, որ եթե թշնամին կրկին ագրեսիա ձեռնարկի, նա կբախվի նոր գործիքների, Իրանի կողմից նոր մոտեցման և (պատասխանի՝ խմբ.) նոր տարածքներում», – ասել է նա իրանական հեռուստատեսությամբ։

Նա նաև հաստատել է, որ ներկայիս հրադադարի ընթացքում Թեհրանը ջանքեր է գործադրել Իրանի վրա հարձակման դեպքում պատասխան գործողությունների հնարավոր թիրախների ցանկը թարմացնելու համար, ինչպես նաև փորձել է արտադրել և արդիականացնել զենքը։

Leave a Comment