«Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացավ 3-րդ հորիզոնական

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով առավելության հասավ «Բրենտֆորդի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Կառլոս Կազեմիրոն, իսկ 43-րդ րոպեին Բենյամին Շեշկոն կրկնապատկեց մանկչեսթերցիների առավելությունը։ Հյուրերը կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը 88-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 61 միավորով շրջանցեց «Լիվերպուլին» ու «Ասթոն Վիլային»՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։

Leave a Comment