Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-38-Ո36 որոշումը, որով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին սահմանվել է բաշխվելիք գործերի համար առանձին տոկոսաչափ։
Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կայացրել է՝ քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, նույն դատարանի նախագահի պաշտոնակատարի համաձայնությունը։
Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։
Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 90%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2026 թվականի մայիսի 5-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ:
Որոշման ուժի մեջ մտնելը
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ 2026 թվականի մայիսի 5-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։