Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը. Ռուբիո




 

1lurer. ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ իսրայելա-ամերիկյան գործողությունների արդյունքում Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը զրկվել է նաև արտադրական կարողություններից:


 


Նա կարծիք է հայտնել, որ Թեհրանն այժմ փորձում է ժամանակ շահել բանակցություններում։ Պետքարտուղարը նշել է, որ իրանցիները փորձառու և հմուտ բանակցողներ են, ուստի Վաշինգտոնը պետք է չափազանց զգույշ գործի։


 


«Ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է երաշխավորի, որ Իրանը միջուկային զենք չի ունենալու»,- հավելել է Ռուբիոն:


 


Սպիտակ տունն էլ կրկնել է, որ ամերիկյան կողմն ունի բոլոր խաղաքարտերը և կընդունի միայն այնպիսի գործարք, որը կբխի ամերիկացիների շահերից:


 


Իրանից արձագանքել են՝ բանակցությունների հարցն օրակարգում է: Արտգործնախարար Աբբաս Արաղչին պնդել է, որ Դոնալդ Թրամփն է խնդրում բանակցություններ անցկացնել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել իր նպատակներին:


 


 


Leave a Comment