Լոնդոնի «Արսենալի» նախկին պաշտպան Էմանուել Էբուեն անկեղծացել է իր կյանքի ծանրագույն շրջանի մասին՝ խոստովանելով, որ կնոջից բաժանվելուց հետո կորցրել է իր ողջ ունեցվածքը։
Կոտդիվուարցի նախկին ֆուտբոլիստը պատմել է, որ ժամանակին Անգլիայում ունեցել է բազմաթիվ տներ և ավտոմեքենաներ, սակայն ապահարզանից հետո զրկվել է ամեն ինչից, այդ թվում՝ ֆինանսական միջոցներից։
«Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում», – հիշել է նա։
Ամենամեծ հարվածն Էբուեի համար, սակայն, ընտանիքի հետ կապի խզումն է եղել։ Նրա խոսքերով՝ իր որդին ընդունվել է Լոնդոնի «Չելսիի» ակադեմիա, բայց իրեն անգամ չեն տեղեկացրել այդ մասին.
«Արդեն հինգ տարի է՝ մեր կապը կտրվել է, և դա ինձ անչափ ցավ է պատճառում»,-ասել է էբուեն։
2016 թվականին ՖԻՖԱ-ն Էբուեին մեկ տարով որակազրկել էր՝ գործակալներին 850 հազար ֆունտ ստեռլինգ պարտք լինելու պատճառով։ Հենց այդ նույն տարում էլ պաշտպանը ստիպված եղավ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Նա իր ֆուտբոլային ճանապարհի լավագույն հատվածն անցկացրել է «Արսենալում»՝ 2004-ից 2011 թվականներին։