«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը ապրիլի 20-26-ը:
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճը։ Դիտված տեղումները դժվարեցրել են դաշտային աշխատանքները։
Հովտային շրջաններում շարունակվել է ծիրանենու պտուղների ձևավորումը և կորիզավորների տերևների առաջացումը: Խաղողի բողբոջները ուռչել, տեղ-տեղ բացվել են, աշնանացան ցորենը գտնվել է ծեղացողունի ներքին հանգույցների փուլում, առանձին վայրերում այն հասկակալել է։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավորների ծաղկումը, առանձին վայրերում ծաղկումն ավարտվել է, շարունակվել է կարտոֆիլը ցանքը, տեղ-տեղ երևացել են ծիլերը։
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենի համար վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել։