Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումից հետո տեղեկություններ են հասնում այն մասին, որ ադրբեջանցիները պատրաստվում են ապամոնտաժել նաև Արցախի հայության խորհրդանիշ դարձած «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը: Ի՞նչ հիմքեր կան կարծելու, որ հաջորդը այդ արձանն է: Թեմայի մասին մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Ադրբեջանցի քաղաքական բլոգեր Քյամրան Ռազմավարը, ով հայտնի է որպես պետական քարոզչամեքենայի գործիք, օրերս սոցցանցերում տարածել էր մի տեսանյութ և լուսանկար, որով հրահրել էր դիսկուրս՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի ապամոնտաժման մասին: Նա անձամբ իր կողմից ակնարկում էր, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն արձանի ապամոնտաժման որոշումն արդեն կայացված է և արժի հրաժեշտ տալ այդ հուշարձանին»,- ասել է Երկանյանը:
Ինչո՞վ է իրենց խանգարում արձանը: Ինչո՞վ են Ադրբեջանի իշխանությունները պատճառաբանում հայկական հուշարձաններն ապամոնտաժելու իրենց որոշումները:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում: