«Չելսին» Անգլիայի գավաթի եզրափակչում է

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լոնդոնի «Չելսին» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ է տարել «Լիդսի» նկատմամբ: Հաղթական գոլը 23-րդ րոպեին հեղինակել է Էնցո Ֆերնանդեսը:

​Այսպիսով, լոնդոնյան ակումբը նվաճել է եզրափակչի ուղեգիր և տիտղոսի համար կպայքարի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Հիշեցնենք, որ 2025 թվականին մրցաշարի հաղթող էր դարձել «Քրիսթալ Փելասը»։

​Տիտղոսների քանակով բացարձակ առաջատարն «Արսենալն» է՝ 14 գավաթով։ «Չելսին» Անգլիայի գավաթը նվաճել է 8, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 7 անգամ։

Leave a Comment