Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դժգոհ է իր որոշ թիմակիցներից։
Ինչպես հաղորդում է Madrid Universal-ը, ֆրանսիացին վրդովված է։ Նա կարծում է, որ որոշ խաղացողներ պարզապես «փչացրել են» մրցաշրջանը։
Նշվում է, որ Ջուդ Բելինգեմն այն ֆուտբոլիստներից է, ում հետ Մբապեի հարաբերությունները լարվել են։ Աղբյուրի պնդմամբ՝ անգլիացին այն սակավաթիվ խաղացողներից է, որոնք իրենց թույլ են տալիս քննադատել Կիլիանին՝ նրա անհաջող ելույթներից հետո։
Հիշեցնենք, որ «Ռեալը» գրեթե ձախողել է ընթացիկ մրցաշրջանը։ Թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի խաղարկություններից, իսկ Լա լիգայում գործնականում զրկվել է չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից։