Ալվարեսի ներկայացուցիչների և «Բարսելոնայի» միջև բանակցությունները բարդ են ընթանում

​Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է՝ չնայած կատալոնական ակումբում առկա ֆինանսական խնդիրներին։

​Միևնույն ժամանակ նշվում է, որ խաղացողի ներկայացուցիչների և «Բարսելոնայի» միջև բանակցությունները բարդ են ընթանում, իսկ «Ատլետիկոն» չի նախատեսում հարձակվողին վաճառել 120 մլն եվրոյից պակաս գումարի դիմաց:

​Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ի տվյալներով՝ արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 մլն եվրո։

Leave a Comment