Բանակցությունները ձախողվել են ԱՄՆ-ի չափազանց մեծ պահանջների և սխալ մոտեցումների պատճառով․ Արաղչի

Վաշինգտոնի մոտեցումը հանգեցրեց Իսլամաբադում բանակցությունների առաջին փուլի ձախողմանը՝ չնայած որոշակի առաջընթացին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ամերիկյան մոտեցումը հանգեցրեց նրան, որ բանակցությունների նախորդ փուլը չհասավ իր նպատակներին՝ չնայած ձեռք բերված առաջընթացին», – լրագրողներին ասել է Արաղչին Սանկտ Պետերբուրգ ժամանելուց հետո։

Արաղչիի խոսքերով բանակցությունները ձախողվել են ԱՄՆ-ի չափազանց մեծ պահանջների և սխալ մոտեցումների պատճառով։

«Մենք ստիպված էինք խորհրդակցել Պակիստանում մեր ընկերների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը», – ասել է Իրանի արտգործնախարարը։

Leave a Comment