Տնտեսավարողը շտկել է խախտումները՝ կասեցումը դադարեցվել է. ԲԸՏՄ-ն՝ «Քամանչա» ռեստորանի մասին


Հասարակություն


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից նախկինում կասեցվել էր՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության, Երևան քաղաքում գործող «ԱՐՄԱՏ ԳԱՍՏՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Քամանչա» ռեստորանի կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը։

Տնտեսավարողը լիազոր մարմնից ձեռք է բերել համապատասխան թույլտվություն։

Կայացվել է կասեցումը դադարեցնելու մասին որոշում։


Leave a Comment