Իրանի դեմ պատժամիջոցները հանելը դեռ վաղ է. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ դեռ վաղ է հանել Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները։

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները հանելը դեռ վաղ է», – ասել է նա Բեռլինում՝ հավելելով, որ դրանք կիրառվել են սեփական բնակչության նկատմամբ Իրանի իշխանությունների ճնշումների պատճառով։

«Մենք նախ պետք է տեսնենք փոփոխություն, հիմնարար փոփոխություն Իրանում, որպեսզի հնարավոր լինի հանել պատժամիջոցները», – հավելել է ֆոն դեր Լայենը։

Leave a Comment