«Ինտերը» ոչ-ոքի է խաղացել «Տորինոյի» հետ․ Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Տորինոն» սեփական հարկի տակ ընդունել էր Միլանի «Ինտերին»։ Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։

​Հյուրերի կազմում գոլերի հեղինակ են դարձել Մարկուս Տյուրամը (23-րդ րոպե) և Յան Բիսեկը (61-րդ րոպե):

Հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման է մտել 80-րդ րոպեին։

​Այս հանդիպումից հետո «Ինտերը» 79 միավորով շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» ունի 41 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Leave a Comment