Բարձրագույն դատական խորհրդը այսօր հրապարակեց Արդարադատության նախարարի միջնորդությունը Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։
ԲԴԽ-ն որոշեց բավարարել միջնորդությունը և Ռուբինա Աթոյանին հայտարարել նկատողություն։
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անահիտ Աբրահամյանը, Արմենուհի Հարությունյանը, Երանոյի Թումանյանը և Կարեն Թումանյանը կիրառվող կարգապահական տուժի մասով ունեին հատուկ կարծիք, մասնավորապես՝ Անահիտ Աբրահամյանը և Արմենուհի Հարությունյանը կողմ են քվեարկել խիստ նկատողություն, իսկ Երանուհի Թումանյանը և Կարեն Թումանյանը՝ էական կարգապահական խախտման հիմքով լիազորություն դադարեցում տույժի տեսակը։