
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը լրագրողներին հայտնել է, որ Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ զբաղվում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վարկաբեկմամբ։
«Եթե նայենք վիճակագրությանը, ապա Մոլդովայում այս պահին գրանցված է մոտ 14 հազար ՀԿ։ Հայաստանում՝ մոտ 9 հազար ՀԿ։ Եվ նրանք բոլորը աշխատում են… գուցե ոչ բոլորը, բայց մեծ մասը՝ ակնհայտորեն աշխատում են երկկողմ հարաբերությունների վարկաբեկման, ինչպես նաև մերձավոր արտերկրի տարածքում ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկման ուղղությամբ », – հայտարարել է Շևցովը Մոսկվայում կայացած «Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծեր․ ՀԱՊԿ տեղեկատվա-վերլուծական գործընկերության արդիական հարցեր» համաժողովի շրջանակում։