Սոնա Մնացականյանին օգնություն է ցուցաբերել այդ տարածքով պատահաբար երթևեկող շտապօգնության մեքենան․ Տաթև Սողոյան 

«Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենան վրաերթի է ենթարկում հղի Սոնա Մնացականայնին, շարասյան որևէ մեքենա չի կանգնում՝ օգնություն ցուցաբերելու տուժողին, հասկանալու՝ ինչ  է տեղի ունեցել։ Շարասյունը նույն արագությամբ շարունակում է ընթացքը։ Շարասյունը Փաշինյանին տանում էր  ՔՊ-ի պատգամավորների հետ հանդիպման, այլ ոչ թե ինչ-որ պետական նշանակության միջոցառման, պարզապես՝ ընթացիկ աշխատանքային հանդիպում՝ իշխող խմբակցության պատգամավորների հետ»,- այս մասին «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) «Քաղաքացին և անարդարադատությունը Հայաստանում. Սոնա Մնացականյանի մահվան 4 տարին» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Տաթև Սողոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment