Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը հնարավոր է՝ կարիերան շարունակի կատալոնական «Բարսելոնայում»։
Ըստ Sport.es պարբերականի տեղեկությունների՝ ֆուտբոլիստն արդեն ուղարկել է իր ներկայացուցիչներին Բարսելոնա՝ նոր բնակարան փնտրելու նպատակով։ Մարզական մամուլում բազմիցս շրջանառվել են լուրեր այն մասին, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Ալվարեսի ծառայություններով։ Սպասվում է, որ գործարքը կարող է պաշտոնապես ձևակերպվել արդեն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Նշենք, որ արգենտինացու տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է մոտ 90 միլիոն եվրո, իսկ մադրիդյան ակումբի հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։