Դավիթ Չալոյանը դարձել է Բրազիլում ավարտված աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն

27 Ապրիլի 2026, 12:15

Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձել է Բրազիլում ավարտված աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն: Գերծանր քաշային կարգի (+90 կգ) եզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլաևին ու դարձել արծաթե մեդալակիր։

Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, քառորդ եզրափակչում հայ մարզիկը առավելության էր հասել Թուրքիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ, ինչի շնորհիվ ապահովել էր կիսաեզրափակիչի ուղեգիրն ու առնվազն բրոնզե մեդալը։

Leave a Comment