Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Պակիստանում քննարկել է Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը շարունակելու ուղիները։
«Ես լավ խորհրդակցություններ եմ անցկացրել Պակիստանում գտնվող ընկերներիս հետ. այցը հաջող էր։ Մենք քննարկել ենք այն պայմանները և ուղիները, որոնց ներքո կարող են շարունակվել բանակցությունները», – ասել է Արաղչին։
Նա նաև հայտնել է, որ Օման կատարած այցի ընթացքում էլ քննարկել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։ Թեհրանն ու Մասկատը, ըստ նրա, շատ ընդհանուր տեսակետներ ունեն, և երկու կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը փորձագետների մակարդակով։