Բաթումիում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է բացարձակ հաղթող թիմային հաշվարկում։ Կանանց հավաքականն այս ցուցանիշով գրավել է երրորդ տեղը։
Մրցաշարին մեր երկիրը ներկայացել էր 16 ծանրորդով՝ 8 տղամարդ և 8 կին։
Մեր մարզիկների գրանցած արդյունքներն ըստ մեդալների հաշվարկի՝
Ոսկե մեդալակիրներ․
Գարիկ Կարապետյան (110 կգ)՝ երկամարտի 415 կգ արդյունքով հռչակվել է չեմպիոն 3-րդ անգամ։
Վարազդատ Լալայան (+110 կգ)՝ երկամարտի 451 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնի տիտղոսը 3-րդ անգամ։
Էմմա Պողոսյան (86 կգ)՝ երկամարտի 248 կգ արդյունք։
Արծաթե մեդալակիրներ․
Գառնիկ Չոլակյան (60 կգ)՝ 274 կգ։
Գոռ Սահակյան (71 կգ)՝ 330 կգ։
Արա Աղանյան (94 կգ)՝ 381 կգ։
Ալեքսանդրա Գրիգորյան (58 կգ)՝ 210 կգ։
Բրոնզե մեդալակիր․
Մարտին Պողոսյան (79 կգ)՝ 338 կգ։