WP. Սպիտակ տունը չկարողացավ ապահովել Վաշինգտոնում ընդունելության առավելագույն անվտանգությունը

ԱՄՆ վարչակազմը չի կարողացել ապահովել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության առավելագույն անվտանգությունը «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել կրակոցը, հաղորդում է The Washington Post (WP)-ն՝ հղում անելով վարչակազմի աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ նախագահի և նրա կաբինետի անդամների մասնակցությամբ միջոցառումները սովորաբար համարվում են բարձր մակարդակի միջոցառումներ և նրանց տրվում է համապատասխան անվտանգության մակարդակ։

Սակայն, «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցում կայացած ընդունելությանը «չի տրվել այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտար դաշնային ռեսուրսների լիարժեք տեղակայում», նշում է «WP»-ն։

Leave a Comment