ՖԻՖԱ-ն չի դիտարկում ԱԱ-2026-ում Իրանի ազգային հավաքականին Իտալիայի ընտրանիով փոխարինելու սցենարը

ՖԻՖԱ-ն չի դիտարկում ԱԱ-2026-ում Իրանի ազգային հավաքականին Իտալիայի ընտրանիով փոխարինելու սցենարը՝ չնայած ավելի վաղ հնչած առաջարկություններին: Այս մասին հայտնում է բրիտանական BBC-ն:

Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Պաոլո Զամպոլին։ Վերջինս հայտարարել էր, որ Իտալիայի հավաքականը՝ որպես աշխարհի քառակի չեմպիոն, կարող է տեղ ստանալ գլխավոր մրցաշարում անգամ առանց որակավորման փուլն անցնելու։

Սակայն ՖԻՖԱ-ում այս գաղափարն աջակցություն չի ստացել։ Կառույցի ղեկավար Ջանի Ինֆանտինոն ավելի վաղ հատուկ ընդգծել էր, որ Իրանի հավաքականը «հաստատ կմասնակցի» մրցաշարին։

Այդուհանդերձ, Իրանի մասնակցության շուրջ որոշակի լարվածություն է պահպանվում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով։ Չնայած սրան, Թեհրանում վստահեցնում են, որ իրենց թիմն ամբողջովին պատրաստ է և ծրագրում է հանդես գալ առանց որևէ սահմանափակումների։

Leave a Comment