IRNA. Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՌԴ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան, որտեղ նրան, ինչպես սպասվում է, կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է IRNA-ն։

Գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՌԴ է ժամանել ապրիլի 27-ի առավոտյան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իր այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը պլանավորել է քննարկել Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորումը։

Leave a Comment