Սերգեյ Ռեբրովը հեռացել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ասոցիացիայի նախագահ Անդրեյ Շևչենկոն հայտարարել է, որ այժմ անհրաժեշտ է նոր որոշումներ ընդունել՝ հավաքականի ապագայի համար հիմք ստեղծելու նպատակով։ Նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի ավելի ուշ։

Վերջին խաղում Ուկրաինայի հավաքականը պարտվել էր Շվեդիայի թիմին 1։3 հաշվով և կորցրել 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը։ Ռեբրովը թիմը ղեկավարում էր 2023 թվականից և նրա գլխավորությամբ հավաքականը մասնակցել էր նաև Եվրո-2024-ին, որտեղ դուրս էր մնացել խմբային փուլից։

Leave a Comment