«Ռեալի» և Վինիսիուսի միջև պայմանագրի երկարաձգման նախադրյալներ չկան

Մադրիդի «Ռեալի» և Վինիսիուս Ժունիորի միջև պայմանագրի երկարաձգման նախադրյալներ չկան: Բրազիլացու գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստին առաջարկել են տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ, սակայն գործակալները պահանջել են շուրջ 30 մլն եվրո։ Ներկայումս Վինիսիուսի տարեկան աշխատավարձը կազմում է 17 մլն եվրո։

Ընդգծվում է, որ պահանջվող 30 միլիոն եվրոյի մեջ մտնում են հիմնական աշխատավարձը, արդյունավետության բոնուսները և պայմանագիրը վերակնքելու հավելավճարը։ Նախկինում մադրիդյան ակումբը նման պայմաններ չի առաջարկել այլ ֆուտբոլիստների։

Նշվում է նաև, որ 2025 թվականի ամառվանից ի վեր Վինիսիուսի նոր աշխատանքային պայմանագրի շուրջ բանակցություններում որևէ էական առաջընթաց չի գրանցվել։

Leave a Comment