FIP քարոզչական կայքին զինաթափելու լավագույն միջոցը առավելագույնս աչալուրջ լինելն ու ճշգրիտ տեղեկություն փոխանցելն է. Հովհաննես Իշխանյան

Երկու օր առաջ թուրք քաղաքական գործչի «Գորշ գայլերի» ժեստը այսօր փորձում են խամրեցնել մի լուրի ստուգմամբ, որի հեղինակը ռոքի ժեստը շփոթել է գորշ գայլերի հետ։

FIP-ը կրկին իր ընտրովի «փաստ ստուգմամբ» թուլացնում է Հայաստանում Թուրքիայի հանդեպ զգոնությունը

📅 Ապրիլի 24-ին Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելը Երևանի Հանրապետության հրապարակում ցույց է տվել թուրք ազգայնականների՝ ցեղասպանությունը ժխտող «Գորշ գայլերի» նշանը, լուսանկարել է դա և հրապարակել սոցիալական ցանցերում։

📅 Այսօր՝ ապրիլի 26-ին, FIP.am-ը ընտրել է ստուգելու Երկիր թերթում հրապարակված մի նյութ, որտեղ հեղինակը Հանրապետության հրապարակում համերգի ժամանակ 🤘 ռոքի նշանը շփոթել է «Գորշ գայլերի» նշանի հետ և ներկայացրել, թե ներկաները ցույց են տվել նույն այդ նշանը։

⚠️ Սակայն FIP-ի այս ընտրությունը կրկին այն տպավորությունն է ստեղծում, թե խնդիրը Թուրքիայի կողմից ագրեսիվ կամ սադրիչ վարքագիծը չէ, այլ հայկական լրատվամիջոցների սխալներն ու կեղծ լուրերը։

Եզրահանգում․

Հանրային շահի տեսանկյունից առավել կարևոր է արձանագրել հետևյալ փաստը․ Երևանի Հանրապետության հրապարակում թուրք գործիչը ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը՝ այն էլ իշխանության կողմից հռչակվող «խաղաղության դարաշրջանի» ֆոնին։

Սա հանրային ուշադրության արժանի իրողություն է, սակայն FIP-ի կատարած ընտրության հետևանքով թեման խամրում է, իսկ իրական լուրը՝ վարկաբեկվում։

#Ամենփաստփաստչի

#checkfactcheckers

FIP-ին ստուգելու հարթակ

Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակ

Քանի որ Ստեփանակերտի Սուրբ Հովանու եկեղեցին ավերելը ծիծիլիոներորդ անգամ ի ցույց դրեց, որ Ալիևի հետ խաղաղություն հնարավոր է միայն կալանավորված Ալիևով, խորհուրդս է, որ բոլոր լրատվամիջոցները զգույշ լինեն եկեղեցու քանդման մասին լուրեր հապշտապ տարածելուց։

Դա կլինի նոր տարվա նվեր FIP-ին՝ մեր ցեղասպանության իրականացման նպատակին։

Հովհաննես Իշխանյան, վավերագրող

Leave a Comment