«Ինտերը» բաց թողեց 2 գոլի առավելությունը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ բաց թողեց 2:0-ի առավելությունը։

23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։ 61-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց գերմանացի պաշտպան Յան Բիսեկը։

70-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատել է արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն։ 79-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Տորինոյի» խորվաթ կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին։

«Ինտերը» 79 միավորո գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նապոլիից»։ «Տորինոն» 13-րդն է՝ 41 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Տորինո» – «Ինտեր»՝ 2:2 (տեսանյութ)

Ջովանի Սիմեոնե, 70, Նիկոլա Վլաշիչ,79, 11մ – Մարկուս Տյուրամ, 23, Յան Բիսեկ, 61

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment