Ամոթ չունե՛ք․ «Ռեալի» երկրպագուները վրդովված են

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները խիստ դժգոհ են մնացել Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բետիսի» դեմ կայացած խաղից, որն ավարտվել էր 1-1 հաշվով։ Ֆուտբոլիստների՝ մարզադաշտից հեռանալու ժամանակ ֆանատներն իրենց վրդովմունքն են հայտնել թիմին։ Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրպագուներից մեկը, դիմելով խաղացողներին, բղավել է. «Դո՛ւք ամոթ չունեք, ցո՛ւյց տվեք ձեր դեմքերը»։

Նշենք, որ Արբելոայի թիմը հաղթանակը ձեռքից բաց է թողել՝ գոլ ընդունելով հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին (90+4՛)։

Այս խաղից հետո «Ռեալը» վաստակած 74 միավորով շարունակում է զբաղեցնել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Մադրիդյան ակումբը 11 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»։

Leave a Comment