«Առանց Ֆիլտրի» հաղորդման հյուրն է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա խոսել է մասնագիտության ընտրությունից, աշխատանքային առաջին տարիներից և հայրենի Չինարի գյուղի հետ կապից։
Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել զբաղվել քաղաքականությամբ և որտեղ է առաջին անգամ հանդիպել վարչապետին։ Նա նաև ներկայացրել է Կոտայքի մարզպետ եղած ժամանակ Ծառուկյանի հետ տարաձայնությունները և երկարամյա գյուղապետերին աշխատանքից ազատման գործընթացը։ Անդրադարձել է Սահամանադրական դատարանի վերջերս կայացրած որոշմանը, որը վերաբերվում է իր ղեկավարած նախկին կառույցին։ Պետրոսյանը մանրամասն նկարագրել է ՀԷՑ-ում մինչ ազգայնացումը ստեղծված իրավիճակը և իրականացված էական բարեփոխումները։ Զրույցում փորձել ենք ներկայացնել քաղաքական գործչի ամբողջական կերպարը։
