Շիրակի մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը միացել են համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը միացել են համապետական շաբաթօրյակին։

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, սանիտարական մաքրման աշխատանքներին ներգրավվել են պետական և մասնավոր կազմակերպություններ, հասարակական կառույցներ ու բազմաթիվ քաղաքացիներ։

Շաբաթօրյակին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ։ Աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար գործի է դրվել շուրջ 140 միավոր տեխնիկա և տասնյակ հազարավոր գործիքներ։ Մաքրման աշխատանքներ են իրականացվել հարյուրից ավելի տեղամասերում։

Մարզպետի աշխատակազմը միացել է նախաձեռնությանն ամբողջ կազմով։ Աշխատակիցները, բաժանվելով առանձին խմբերի, մաքրման և բարեկարգման աշխատանքներ են կատարել Գյումրու Իսահակյան փողոցում և հարակից պուրակում։ Անդրադառնալով նախաձեռնության կարևորությանը՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա յուրաքանչյուրի ամենօրյա վարքագիծը.

«Շաբաթօրյակները պարզապես մեկօրյա նախաձեռնություն չեն ու չպետք է լինեն. դրանք մեր վերաբերմունքի արտահայտությունն են սեփական համայնքի, քաղաքի և ամբողջ երկրի նկատմամբ։ Մաքուր շրջակա միջավայրը առողջ կյանքի հիմքն է, և յուրաքանչյուրիս մասնակցությունն այս գործին ունի կարևոր նշանակություն։ Եթե յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվությամբ մոտենա շրջակա միջավայրի պահպանմանը, չաղտոտի իր շրջապատը և հոգ տանի հանրային տարածքների մասին, ապա մեր մարզն ու երկիրը մշտապես կլինեն մաքուր և բարեկարգ»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։

Leave a Comment