Պետական գույքը կհանձնվի «Վեոլիա Ջուր»-ին․ Կառավարության որոշումը

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի չզեկուցվող որոշումը, որով նախատեսվում է պետական գույքը ամրացնել Ջրային կոմիտեին և այն վարձակալությամբ հանձնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

Գույքի ընդունման անհրաժեշտությունը

«Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ. Հասրաթյան փողոց 15 շենք, 3-րդ մասնաշենք, 98 տարածք հասցեի պոմպակայանի, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող պոմպակայանի և պոմպակայանի սարքավորումների (այսուհետ՝ Գույք) հանձնման արդյունքում՝ Գույքի տնօրինման ու հաշվառման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ խնդիրներ և լուծումներ

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝ Գույքի հանձնման և դրա հետագա տնօրինման և հաշվառման, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման բարելավման նպատակով անհրաժեշտ է Գույքը Ջրային կոմիտեին ամրացնելուց հետո, վարձակալությամբ հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, քանի որ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող կազմակերպությանն է իրավունք տրվում օրենքով սահմանված կարգով խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցել բաժանորդներին, իրականացնել ջրի մանրածախ վաճառք, ինչպես նաև իր սպասարկման տարածքում տիրապետել, շահագործել, պահպանել, բարելավել և ընդլայնել իր ջրային համակարգը։ Գույքի հետ կապված խնդիրների կարգավորման և պատշաճ սպասարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սույն Նախագծի ընդունումը:

 Պետական քաղաքականությունը ոլորտում

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծառայությունների մատուցման բարելավումն է:

 Նախագծի նպատակը

Կարգավորման նպատակը և բնույթը` Նախագծի ընդունման նպատակը Գույքը վարձակալությամբ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելն է:

 Ովքեր են մշակել նախագիծը

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք` Նախագիծը մշակվել է Ջրային կոմիտեի կողմից:

 Ակնկալվող արդյունքները

Ակնկալվող արդյունքը Նշված Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Ջրային կոմիտեին և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը կազմակերպելու պետական գույքի համալրումը և հաշվառումը Հայաստանի Հանրապետության հաշվապահական ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի հուսալի և անվտանգ շահագործումն ու Հայաստանի Հանրապետության խմելու ջրի որակի ստանդարտներին համապատասխան ջրի մատակարարման ապահովումը:

 Ֆինանսական ազդեցություն

Տեղեկատվություն՝ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, ինչպես նաև այլ նորմատիվ ակտեր ընդունել անհրաժեշտ չէ։

 Համապատասխանություն ռազմավարական ծրագրերին

Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերի, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 77․1 կետից։

Leave a Comment