Դավիթ Չալոյանը հաղթել է Աշխարհի փոխչեմպիոն ուզբեկ մարզիկին և եզրափակչում կմրցի ադրբեջանցու հետ․ բռնցքամարտի ԱԳ

Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ է տարել 2025 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջախոնգիր Զակիրովի նկատմամբ։

Ուզբեկ մարզիկի դեմ մենամարտում գյումրեցի մարզիկը գործել է գրագետ մարտավարությամբ։ Մրցակցին պահելով անհրաժեշտ հեռավորության վրա՝ հայ բռնցքամարտիկը ժամանակին ու դիպուկ հարվածներ է հասցրել և ունեցել է բացահայտ առավելություն։ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում ոսկե մեդալի համար պայքարում հայ մարզիկի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է լինելու։

Քառորդ եզրափակչում Չալոյանը պայքարից դուրս էր թողել Թուրքիայի ներկայացուցչին։

Leave a Comment