2023 թ. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 000 հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որն սկսվել էր 100 տարի առաջ. Նյու Յորքի քաղաքապետ

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում։

«Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում` մենք պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի: 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա: 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 000 հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որն սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ»,– գրել է նա։

Զոհրան Մամդանին վերահաստատել է հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը:

Leave a Comment