20:12 25.04.2026
Վարչապետը քաղաքացու օրվա առիթով եղել է Մարալիկում, Արթիկում, Ալագյազում
Նիկոլ Փաշինյանը Մարալիկում հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» թեմայով բանախոսությամբ, ապա մասնակցել «Քաղաքացու օրվա առիթով» կազմակերպված բացօթյա միջոցառումներին՝ Մարալիկում, Արթիկում: Ալագյազում էլ ներկա է գտնվել նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: …
17:43 25.04.2026
Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաք, որտեղ հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։ Վարչապետն անդրադարձել է գաղափարախոսության սկզբունքներին, քաղաքացի-պետություն հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է Կառավարության կողմից տնտեսության, կրթության և այլ ոլորտներում վերջին տարիներին իրականացված ծրագրերի մասին, անդրադարձել ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների կառուցման ծրագրերին: Խոսելով կրթության ոլորտում […] …
12:41 25.04.2026
Զելենսկին Ադրբեջանում հանդիպել է Ալիևի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան և հանդիպել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ալիևի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունենում Գաբալա քաղաքում։ Զելենսկին գրել է, որ «կարևոր բանակցություններ» է վարել Ալիևի հետ։ «Փոխադարձ հարգանք և համագործակցություն, որը կամրապնդի մեր երկու ազգերին», – հավելել է Ուկրաինայի նախագահը: …
12:28 25.04.2026
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը
Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանը վերսկսել է աշխատանքը և սպասարկել առաջին միջազգային չվերթները, շաբաթ օրը հաղորդել է Mehr լրատվական գործակալությունը։ «Այսօր՝ շաբաթ օրը, Թեհրանի երկինքը կրկին ականատես եղավ միջազգային չվերթների վերսկսմանը», – հաղորդում է գործակալությունը։ Ուղևորների առաջին խումբը ուղարկվել է Մեդինա, Մասկատ և Ստամբուլ քաղաքներ։ «Հաջողությամբ սկսված այս գործընթացը կշարունակվի էլ ավելի մեծ ինտենսիվությամբ առաջիկա […] …
09:17 25.04.2026
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև Պակիստանում հանդիպում նախատեսված չէ․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Պակիստանում Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպում՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամի հնարավոր լուծման վերաբերյալ, նախատեսված չէ։ Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, պնդել էր, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ երկուշաբթի՝ ապրիլի […] …