Ադրբեջանն Ուկրաինային նվիրաբերել է 5 ուղևորատար ավտոբուս

Ադրբեջանն Ուկրաինային նվիրաբերել է 5 ուղևորատար ավտոբուս

Ադրբեջանը Ուկրաինային նվիրաբերել է հինգ ուղևորատար ավտոբուս՝ որպես մարդասիրական օգնություն։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան նշել է, որ Ադրբեջանը բազմիցս աջակցել է ուկրաինացի ժողովրդին՝ տրամադրելով ավելի քան 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։ Դրանց թվում են գեներատորներ, տրանսֆորմատորներ և այլ կարևոր սարքավորումներ՝ հարձակումների ժամանակ էլեկտրացանցի գործունեությունն ապահովելու համար։

Սիբիգան նաև հայտնել է, որ ավելի քան 500 ուկրաինացի երեխա մասնակցել է Ադրբեջանում անցկացվող վերականգնողական ծրագրերին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում այս աջակցությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment