Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին ավելի շատ վնաս է հասցրել, քան պաշտոնապես ընդունել է։ Դրանց վերակառուցումը կպահանջի միլիարդավոր դոլարներ, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության մեկնարկից հետո Թեհրանը արագ արձագանքեց՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ին պատկանող տասնյակ թիրախների, այդ թվում՝ ինքնաթիռների անգարների, պահեստների, թռիչքուղիների, արբանյակային կապի ենթակառուցվածքների, ռադարային համակարգերի և ինքնաթիռների վրա:
Արդյունքում, ԱՄՆ ռազմական բազաները «զգալիորեն վնասվել են», ընդ որում՝ վնասը «շատ ավելի զգալի է, քան հրապարակայնորեն ընդունվել է»:
NBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը խնդրել է մասնավոր արբանյակային ընկերություններին արգելափակել իրենց բազաների պատկերներին հասանելիությունը, ինչը դժվարացնում է վնասի չափի գնահատումը։