Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառում՝ Փարիզի Աստվածամոր տաճարում

Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառում՝ Փարիզի Աստվածամոր տաճարում

Ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ 

Այն մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ։ Պատարագին ներկա էր նաև Պոնտուազի եպիսկոպոս Բենուա Բերտրանը, որը հանդես է եկել քարոզով:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment