«Բարսելոնան» հայտարարել է Յամալի ապաքինման ժամկետների մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ժամանակից շուտ ավարտել է ընթացիկ մրցաշրջանը:

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը ձախ ոտքի ազդրի հետին հատվածի ջլի վնասվածք է ստացել Լա Լիգայի 33-րդ տուրում կայացած «Սելտայի» դեմ խաղում։ Ուշագրավ է, որ վնասվածքը գրանցվել է 11-մետրանոց հարվածն իրացնելու ժամանակ։

​Ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն` բժշկական հետազոտությունները հաստատել են Յամալի վնասվածքը։ Նա կանցնի կոնսերվատիվ բուժման կուրս։ Թեև ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հանդիպումները, սպասվում է, որ նա լիովին կապաքինվի և կկարողանա մասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։

Leave a Comment