Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ

Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ

25 ապրիլի 2026 – 11:18 AMT

PanARMENIAN.Net – Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին քառորդ եզրափակիչում հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Նա առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

2-րդ ռաունդում Չալոյանի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել։ Մրցավարները, գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները, հաղթանակը շնորհել են Չալոյանին։

Նա կպայքարի եզրափակչի ուղեգրի համար։

Ռուդոլֆ Գարբոյանը 1/4 եզրափակչում պարտվել է:

Leave a Comment