Այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը․ ԵԱ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից այսօր հանդես կգա տիտղոսակիր երկու մարզիկ։

Ժամը 19:00-ին 110 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարի դուրս կգան Եվրոպայի կրկնակի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը և Գարիկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ այս առտաջնությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Էմմա Պողոսյանը, իսկ Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը դարձել են արծաթե մեդալակիրներ։ Մարտին Պողոսյանն էլ արժանանացել է բրոնզե մեդալի։

Leave a Comment